1.1.1.1 Ու՞մ անվան հետ է կապվում «փողերի լվացում» հասկացության ծագումը:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
«Փողերի լվացում» հասկացության ծագումը կապվում է Ալֆոնս Կապոնեի, Մեերա Լինսկիի անվան հետ:
1.1.1.2 Ո՞ր կոնվենցիայով է առաջին անգամ տրվել փողերի լվացման նկարագիրը:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Փողերի լվացման նկարագիրն առաջին անգամ տրվել է Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի 1988թ. կոնվենցիայով (Վիեննայի կոնվենցիա):
1.1.1.3 Ինչո՞վ է պայմանավորված փողերի լվացման վտանգավորությունը:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Փողերի լվացման երևույթն ունի միջազգային տարածվածություն, օրինականացված գույքն օգտագործվում է այլ հանցագործությունների կատարման համար, օրինականացվում է այլ հանցագործությունների արդյունքում ստացված գույքը: