Արդյո՞ք Ֆինանսական հաստատությունների արտասահմանյան տարածքային ստորաբաժանումները պարտավոր են պահպանել ՓԼ/ԱՖ դեմ պայքարի հայաստանյան օրենսդրությամբ սահմանված նորմերը:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Այո, ֆինանսական հաստատությունները պարտավոր են ապահովել ՓԼ/ԱՖ դեմ պայքարի հայաստանյան օրենսդրությամբ պահանջների կիրառությունը արտասահմանյան երկրներում կամ տարածքներում գտնվող իրենց տարածքային ստորաբաժանումների կողմից, եթե ՀՀ օրենսդրությամբ uահմանվում են ավելի խիuտ նորմեր, քան այդ ստորաբաժանումների գտնվելու երկրի կամ տարածքի օրենսդրությամբ:
Ի՞նչ պետք է անի հաշվետվություն տրամադրող անձի արտասահմանյան տարածքային ստորաբաժանումը, եթե իր գտնվելու երկրի կամ տարածքի օրենսդրությունը թույլ չի տալիս կիրառել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Եթե հաշվետվություն տրամադրող անձի արտասահմանյան տարածքային ստորաբաժանման գտնվելու երկրի կամ տարածքի օրենսդրությունը թույլ չի տալիս կիրառել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները, ապա ստորաբաժանումը պետք է այդ մաuին տեղեկացնի հաշվետվություն տրամադրող անձին, իuկ հաշվետվություն տրամադրող անձը` լիազոր մարմնին՝ լրացուցիչ վերահսկողական միջոցներ ձեռնարկելու հարցը դիտարկելու նպատակով: