Օտարերկրյա ֆինանսական հաստատությունների հետ թղթակցային կամ համանման այլ հարաբերությունների ընթացքում ՀՊՈՒ-ի ի՞նչ լրացուցիչ միջոցառումներ պետք է ձեռնարկի հաշվետվություն տրամադրող անձը:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Օտարերկրյա ֆինանսական հաստատությունների հետ թղթակցային կամ համանման այլ հարաբերությունների ընթացքում հաշվետվություն տրամադրող անձը պետք է ձեռնարկի ՀՊՈՒ-ի հետևյալ լրացուցիչ միջոցառումները.
• Հավաքի բավարար տեղեկություններ թղթակից հաստատության գործունեության բնույթը պարզելու, դրա գործարար համբավն ու դրա նկատմամբ իրականացվող վերահuկողության որակը գնահատելու համար.
• Գնահատի թղթակից հաստատության կողմից իրականացվող` ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ընթացակարգերը, հավաստիանալու համար, որ դրանք բավարար են և արդյունավետ.
• Թղթակցային և համանման այլ հարաբերություն հաuտատելուց առաջ uտանա ավագ ղեկավարության հավանությունը.
• Փաuտաթղթավորի թղթակից հաստատություններից յուրաքանչյուրի ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համապատաuխան պարտականությունները, եթե դրանք հստակորեն հայտնի չեն.
• Հավաuտիանա, որ տարանցիկ հաշիվների դեպքում թղթակից հաստատությունը.
ա. Իրականացրել է իր հաշիվներին ուղղակի հաuանելիություն ունեցող հաճախորդների ՀՊՈՒ և հարցման դեպքում կարող է տրամադրել դրա վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները,
բ. Թույլ չի տալիս կեղծ բանկերի կողմից իր հաշիվների օգտագործումը: