ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԳԼՈՒԽ 9.5 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԳԼՈՒԽ 9.5 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- December 25, 2022
- Posted by: ՖԴԿ
No Comments
Արդյո՞ք բանկը կարող է հիմք ընդունել վարկային կազմակերպության կողմից իրականացված ՀՊՈՒ միջոցառումների արդյունքները:
Այո, բանկը կարող է հիմք ընդունել վարկային կազմակերպության կողմից իրականացված ՀՊՈՒ միջոցառումների արդյունքները՝ հետևյալ պայմանների բավարարման դեպքում.
• Բանկը պետք է վերջնական պատասխանատվություն կրի հաճախորդի պատշաճ ուսումնասիրության համար,
• Բանկը պետք է վարկային կազմակերպությունից անմիջապես ստանա հաճախորդի, առկայության դեպքում նաև՝ լիազորված անձի և իրական շահառուի նույնականացման և ինքնության ստուգման, ինչպես նաև հաճախորդի գործարար բնութագրի, գործարքի կամ գործարար հարաբերության նպատակի և նախատեսվող բնույթի մասին տեղեկությունները,
• Բանկը պետք է բավարար միջոցներ ձեռնարկի հավաստիանալու, որ վարկային կազմակերպությունը.
ա. Իրավասու է և կարող է ըստ պահանջի անմիջապես տրամադրել հաճախորդի պատշաճ ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված տեղեկությունները, ներառյալ՝ փաստաթղթերի պատճենները,
բ. ՓԼ/ԱՖ դեմ պայքարի տեuանկյունից ենթակա է պատշաճ կարգավորման ու վերահսկողության, ինչպես նաև ունի ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված՝ հաճախորդի պատշաճ ուսումնասիրության և տեղեկությունների պահպանման արդյունավետ ընթացակարգեր,
գ. Չի գտնվում կամ բնակվում չհամապատասխանող երկրում կամ տարածքում կամ չհամապատասխանող երկրներից կամ տարածքներից չէ: