ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԳԼՈՒԽ 7.5 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԳԼՈՒԽ 7.5 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- December 18, 2022
- Posted by: ՖԴԿ
No Comments
Հաշվետվություն տրամադրող անձինք ի՞նչ ժամկետով են պարտավոր պահպանել ՓԼ/ԱՖ դեմ պայքարի շրջանակներում օրենքով սահմանվող տեղեկությունները:
Հաշվետվություն տրամադրող անձինք պարտավոր են պահպանել ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքով սահմանված տեղեկությունները գործարար հարաբերության ավարտից կամ գործարքի կատարումից հետո՝ առնվազն 5 տարվա ընթացքում, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝ ավելի երկար ժամկետով:
Արդյո՞ք պահպանման ենթակա են գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի չորակելու հիմնավորումները:
Այո, հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է պահպանել նաև կասկածելի չորակված գործարքների կամ գործարար հարաբերությունների դիտարկման ընթացքի (կատարված վերլուծության) և արդյունքների վերաբերյալ տեղեկությունները:
Ո՞րն է հաշվետվություն տրամադրող անձանց կողմից ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքով սահմանված տեղեկությունների պահպանման նպատակը:
ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքով սահմանված տեղեկությունների պահպանման նպատակը լիազոր մարմնին և օրենքով սահմանված դեպքերում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներին հաճախորդների, գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ ամբողջական և լիարժեք տեղեկատվության տրամադրումն է:
Արդյո՞ք հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է պահպանել ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքով սահմանված ՀՊՈՒ տեղեկությունները, եթե գործարար հարաբերությունն արդեն ավարտվել է:
Այո, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքով սահմանված պահպանման ենթակա տեղեկությունները, այդ թվում՝ ՀՊՈՒ տեղեկությունները ենթակա են պահպանման՝ անկախ գործարքը կամ գործարար հարաբերությունը շարունակվող կամ դադարեցված լինելու հանգամանքից: