Ո՞վ է հաստատում հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերն այն դեպքերում, երբ հաշվետվություն տրամադրող անձի կառավարման համակարգում բացակայում է խորհուրդը:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Հաշվետվություն տրամադրող անձի կառավարման համակարգում խորհրդի բացակայության դեպքում ներքին իրավական ակտերը հաստատում է գործադիր մարմինը (ընկերակցությունների դեպքում՝ լիակատար ընկերները):
Ո՞ւմ կողմից և ի՞նչ ընթացակարգով է պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում հաշվետվություն տրամադրող անձի ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցը:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է գործադիր մարմնի կողմից՝ խորհրդի համաձայնությամբ: