ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԳԼՈՒԽ 3.2 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԳԼՈՒԽ 3.2 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- December 17, 2022
- Posted by: ՖԴԿ
No Comments
Ո՞ր միջազգային փաստաթղթերով է նախատեսված իրավաբանական անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջը։
Իրավաբանական անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջը նախատեսված է.
• Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայով (Վարշավայի կոնվենցիա)
• ՖԱԹՖ-ի հանձնարարականներով
ՓԼ/ԱՖ մեջ ներգրավվածության համար ո՞ւմ կողմից է իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվում վարչական պատասխանատվությունը։
ՓԼ/ԱՖ մեջ ներգրավվածության համար իրավաբանական անձանց նկատմամբ վարչական պատասխանատվությունը կիրառվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Արդյո՞ք ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ-ում տեղի ունեցած փողերի լվացման մեջ ներգրավվածության համար կարող է պատասխանատվության ենթարկել Ռուսաստանում ստեղծված, սակայն ՀՀ-ում գործունեություն իրականացնող իրավաբանական անձին:
Այո, քանի որ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքի համաձայն` ՓԼ/ԱՖ ներգրավվածության համար պատասխանատվության կարող են ենթարկվել ՀՀ-ում գրանցված կամ գործունեություն իրականացնող անձինք: