ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԳԼՈՒԽ 3.1 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԳԼՈՒԽ 3.1 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- December 17, 2022
- Posted by: ՖԴԿ
No Comments
ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ո՞վ է հանդիսանում վերահսկող մարմին։
Վերահսկող մարմինը հաշվետվություն տրամադրող անձին լիցենզավորող (նշանակող, որակավորում տվող կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրող) և վերահսկողություն իրականացնող իրավասու մարմինն է։
Ու՞մ կողմից է վարչական տույժ նշանակվում պետական մարմնի պաշտոնատար անձի կողմից «ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի կամ Լիազոր մարմնի իրավական ակտերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար
Պետական մարմնի պաշտոնատար անձի կողմից «ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի կամ Լիազոր մարմնի իրավական ակտերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վարչական տույժ նշանակվում է պետական մարմնի ղեկավարի կողմից:
Հաշվետվություն տրամադրող որևէ տեսակի անձի նկատմամբ վերահսկող մարմին առկա չլինելու կամ վերահսկող մարմնին ՓԼ/ԱՖ դեմ պայքարի դեմ պայքարի ոլորտում վերապահված գործառույթների իրականացման իրավական կարգավորման բացակայության դեպքում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի տեսանկյունից որ մարմինն է պատասխանատվության միջոցներ կիրառում հաշվետվություն տրամադրող տվյալ անձի նկատմամբ:
ՀՀ կենտրոնական բանկը