ՓԼ/ԱՖ դեմ պայքարի շրջանակներում ու՞մ միջոցներն են պարտավոր սառեցնել ՄԱԿ-ի անդամ երկրները։
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
ՄԱԿ-ի անդամ երկրները պարտավոր են սառեցնել այն միջոցները, որոնք պատկանում են ցանկացած անձի, ով ՄԱԿ-ի կանոնադրության Գլուխ VII-ին համապատասխան կերպով ցուցակվել է.
• ՄԱԿ ԱԽ-ի կողմից՝ 751/1907, 1267/1989, 1518, 1521, 1533, 1572, 1591, 1636, 1718, 1737, 1970, 1988, 2127, 2140, 2206 բանաձևերի և դրանց հաջորդող բանաձևերի համաձայն, կամ
• Տվյալ երկրի կողմից՝ 1373 բանաձևի համաձայն։
Ահաբեկչության հետ կապված ինչպիսի՞ ցանկեր են առկա։
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերը երկաստիճան են և ներառում են.
• ՄԱԿ ԱԽ-ի ցանկերը, որոնք ունեն համապարտադիր բնույթ,
• Ազգային ցանկերը, որոնք կիրառելի են ցուցակող պետության տարածքում։