ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԳԼՈՒԽ 12.1 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԳԼՈՒԽ 12.1 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- January 28, 2023
- Posted by: ՖԴԿ
No Comments
Ի՞նչ է գործարքի կամ գործարար հարաբերության կասեցումը:
Կասեցումը կասկածելի գործարքի և(կամ) գործարար հարաբերության առարկա գույքի փաստացի և իրավաբանական շարժի արգելքն է որոշակի ժամկետով:
Որքա՞ն է կազմում կասեցման կամ կասեցման երկարաձգման առավելագույն գումարային ժամկետը:
Կասեցման կամ կասեցման երկարաձգման առավելագույն գումարային ժամկետը կազմում է 65 օր:
Կարո՞ղ է արդյոք գործարքի կամ գործարար հարաբերության կասեցումը կիրառվել բոլոր հաշվետվություն տրամադրող անձանց կողմից:
Ոչ, գործարքի կամ գործարար հարաբերության կասեցումը կարող է կիրառվել միայն ֆինանսական հաստատությունների կողմից:
ՓԼ/ԱՖ կասկածի դեպքում գործարքը կամ գործարար հարաբերությունը մինչև 5 օրով կասեցնելը ֆինանսական հաստատության իրավունքն է, թե պարտականությունը:
ՓԼ/ԱՖ կասկածի դեպքում գործարքի կամ գործարար հարաբերության կասեցումը մինչև 5 օրով ֆինանսական հաստատության իրավունքն է:
Մինչև կասեցման ժամկետի ավարտը կասեցման մասին ֆինանսական հաստատության կամ լիազոր մարմնի որոշումը կարո՞ղ է ուժը կորցրած ճանաչվել որոշումն ընդունած ֆինանսական հաստատության կողմից:
Ոչ, մինչև կասեցման ժամկետի ավարտը կասեցման մասին ֆինանսական հաստատության կամ լիազոր մարմնի որոշումը կարող է ուժը կորցրած ճանաչվել միայն լիազոր մարմնի կողմից` իր նախաձեռնությամբ կամ ֆինանսական հաստատության միջնորդությամբ: