ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԳԼՈՒԽ 11.3 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԳԼՈՒԽ 11.3 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- January 28, 2023
- Posted by: ՖԴԿ
No Comments
Ի՞նչ ժամկետով է հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր պահպանել ՓԼ/ԱՖ կասկածով իրականացված վերլուծության ընթացը և արդյունքը ներկայացնող փաստաթղթերը:
Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է պահպանել վերլուծության ընթացը և արդյունքը ներկայացնող փաստաթղթերը գործարքի կատարման կամ գործարար հարաբերության ավարտից հետո առնվազն 5 տարի ժամկետով:
Արդյո՞ք հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է պահպանել միայն կասկածելի որակված գործարքների կամ գործարար հարաբերությունների մասին տեղեկությունները:
Պնդումը սխալ է: Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է պահպանել ինչպես կասկածելի որակված, այնպես էլ կասկածելի չորակված գործարքների կամ գործարար հարաբերությունների մասին տեղեկություններ:
Եթե դիտարկման արդյունքում գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի չի որակվում, ինչպիսի տեղեկություններ է անհրաժեշտ փաստաթղթավորել և պահպանել:
Դիտարկման արդյունքում գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի չորակելու դեպքում հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է փաստաթղթավորել և պահպանել գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի չորակելու հիմնավորումները, կատարված եզրահանգումները, վերլուծության ընթացքը և արդյունքները: