Կեղծ («շել») բանկը այն բանկն է, որը.
• Հիմնադրված, գրանցված, լիցենզավորված կամ այլ կերպ ինկորպորացված լինելով որևէ երկրում, իրականում դրա տարածքում չի կառավարվում կամ չունի փաստացի գտնվելու կամ գործունեության վայր, և
• Փոխկապակցված չէ արդյունավետ համախմբված վերահսկողության ենթակա, կարգավորվող գործունեություն իրականացնող ֆինանսական հաստատությունների որևէ խմբի հետ:
Ֆինանսական հաստատություններն ի՞նչ պարտականություններ ունեն՝ կապված կեղծ բանկերի գործունեությանը չնպաստելու հետ:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Ֆինանսական հաստատությունները.
• Չեն կարող թղթակցային կամ համանման այլ հարաբերություններ հաստատել կամ շարունակել կեղծ բանկերի հետ, և
• Պետք է հավաստիանան, որ տարանցիկ հաշիվների դեպքում իրենց թղթակից հաստատությունը թույլ չի տալիս կեղծ բանկերի կողմից իր հաշիվների օգտագործումը: