Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության շրջանակներում ի՞նչ լրացուցիչ քայլ պետք է ձեռնարկի հաշվետվություն տրամադրող անձն օտարերկրյա հաճախորդի դեպքում:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Եթե հաճախորդը օտարերկրյա իրավաբանական անձ է կամ օտարերկրյա ֆիզիկական անձ կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձ, հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է պարզել նաև այդ անձի կենսական շահերի կենտրոնը:
Ո՞րն է անձի կենսական շահերի կենտրոնը:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Կենսական շահերի կենտրոնն այն վայրն է, որտեղ կենտրոնացած են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: