ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 9.2.3 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 9.2.3 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- December 25, 2022
- Posted by: ՖԴԿ
No Comments
Հաճախորդի պարզեցված ուսումնասիրություն իրականացնելիս ի՞նչ տեղեկություններ պետք է ձեռք բերի հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդի նույնականացման և ինքնության ստուգման համար:
Հաճախորդի պարզեցված ուսումնասիրության իրականացնելիս հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդի նույնականացման և ինքնության ստուգման համար պետք է ձեռք բերի հետևյալ տեղեկությունները.
• Ֆիզիկական անձի համար՝ անունը, ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները,
• Իրավաբանական անձի համար՝ անվանումը և անհատականացման համարը (պետական գրանցման, հաշվառման համարը և այլն),
• Պետական մարմնի և տեղական ինքնակառավարման մարմնի համար՝ լրիվ պաշտոնական անվանումը:
Ցածր ռիսկի դեպքում գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրության շրջանակներում հաշվետվություն տրամադրող անձն ինչպիսի՞ նվազեցված միջոցառումներ կարող է ձեռնարկել:
Ցածր ռիսկի դեպքում գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրության շրջանակներում հաշվետվություն տրամադրող անձը կարող է ձեռնարկել հետևյալ նվազեցված միջոցառումները.
• Ստուգել գործարքի կամ գործարար հարաբերության առնչությամբ հաճախորդից պահանջվող տեղեկությունների (ներառյալ` փաստաթղթերի) իսկությունը և հավաստիությունը՝ հիմք ընդունելով հաճախորդի տրամադրած տեղեկատվությունը,
• Համադրել հաճախորդի` միավոր ժամանակահատվածում տարբեր գործարքներով շրջանառող միջոցների աղբյուրները, շարժը և ծավալները միայն այն դեպքում, երբ դրանք գերազանցում են հաճախորդի գործարար բնութագրի տեսանկյունից ողջամիտ գումարային սահմանաչափը,
• Պարզել հաճախորդների, գործարքների և գործարար հարաբերությունների միջև կապերի առկայությունը միայն այն դեպքում, երբ ի հայտ են եկել միջին (ստանդարտ) կամ բարձր ռիսկայնության հաճախորդների, գործարքների կամ գործարար հարաբերությունների հետ կապեր: