ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 9.2.2 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 9.2.2 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- December 25, 2022
- Posted by: ՖԴԿ
No Comments
Ի՞նչ գործողություններ է իրականացնում հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդի հավելյալ պատշաճ ուսումնասիրության ժամանակ գործարքի կամ գործարար հարաբերության առնչությամբ հաճախորդից պահանջվող տեղեկությունների (ներառյալ` փաստաթղթերի) իսկությունը և հավաստիությունը ստուգելիս:
Հաշվետվություն տրամադրող անձը գործարքի կամ գործարար հարաբերության առնչությամբ հաճախորդից պահանջվող տեղեկությունների (ներառյալ` փաստաթղթերի) իսկությունը և հավաստիությունը ստուգելիս պահանջում է անհրաժեշտ տեղեկություններ (ներառյալ` լրացուցիչ փաստաթղթեր), օգտվում է տեղեկատվության սահմանափակ մատչելիությամբ և հանրամատչելի աղբյուրներից, կատարում է հարցումներ հնարավոր մեծ թվով իրավասու մարմինների և այլ հաշվետվություն տրամադրող անձանց, ինչպես նաև օտարերկրյա գործընկերներին:
Ի՞նչ է լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվում հաճախորդի հավելյալ պատշաճ ուսումնասիրություն իրականացնելիս:
Հաճախորդի հավելյալ պատշաճ ուսումնասիրության իրականացնելիս հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է ի լրումն հաճախորդի պատշաճ ուսումնասիրության ձեռնարկել հետևյալ միջոցառումները.
• Ստանալ ավագ ղեկավարության համաձայնությունը,
• Ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ հաճախորդի եկամուտների և ունեցվածքի աղբյուրը պարզելու համար,
• Հնարավորին չափ մանրամասն ուսումնասիրել գործարքի կամ գործարար հարաբերության նախապայմանները և նպատակը,
• Քաղաքական ազդեցություն ունեցող անձի դեպքում իրականացնել ընթացիկ հավելյալ դիտանցում:
Ի՞նչ պարբերականությամբ պետք է կատարվի միավոր ժամանակահատվածում հաճախորդի տարբեր գործարքներով շրջանառող միջոցների աղբյուրների, շարժի և ծավալների համադրումը բարձր ռիսկի չափանիշի առկայության դեպքում:
Հաշվետվություն տրամադրող անձի կողմից միավոր ժամանակահատվածում հաճախորդի տարբեր գործարքներով շրջանառող միջոցների աղբյուրների, շարժի և ծավալների համադրումը պետք է կատարվի ոչ ուշ, քան վեց ամիսը մեկ անգամ, բացառությամբ քաղաքական ազդեցություն ունեցող անձանց, որոնց դեպքում նման համադրում պետք է կատարվի ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ անգամ: