ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 9.2.1 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 9.2.1 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- December 25, 2022
- Posted by: ՖԴԿ
No Comments
Ե՞րբ է իրականացվում և ի՞նչ միջոցառումներ է ներառում հաճախորդի ստանդարտ ուսումնասիրության գործընթացը:
Հաճախորդի ստանդարտ ուսումնասիրություն իրականացվում է, երբ բացակայում են բարձր կամ ցածր ռիսկի չափանիշները, և ներառում է հետևյալ միջոցառումները.
• Հաճախորդին (այդ թվում՝ լիազորված անձին և իրական շահառուին) նույնականացնելը և նրա ինքնությունը ստուգելը,
• Գործարար հարաբերության նպատակը և նախատեսվող բնույթը պարզելը,
• Գործարար հարաբերության ամբողջ ընթացքում (ներառյալ` հաճախորդի հետ գործարար հարաբերություն հաստատելու պահը) ընթացիկ պատշաճ ուսումնասիրություն իրականացնելը:
Արդյո՞ք հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է պարզել հաճախորդի եկամուտների և ունեցվածքի աղբյուրը գործարար հարաբերության ընթացիկ ուսումնասիրության կանոնավոր միջոցառումների ժամանակ:
Այո, եթե այդպիսի պահանջ սահմանված է հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով:
Ի՞նչ պարբերականությամբ պետք է կատարվի միավոր ժամանակահատվածում հաճախորդի տարբեր գործարքներով շրջանառող միջոցների աղբյուրների, շարժի և ծավալների համադրումը:
Միավոր ժամանակահատվածում հաճախորդի տարբեր գործարքներով շրջանառող միջոցների աղբյուրների, շարժի և ծավալների համադրումը պետք է կատարվի ոչ ուշ, քան տարին մեկ անգամ: