Ի՞նչ տեղեկությունների հիման վրա է հաշվետվություն տրամադրող անձը պարզում հաճախորդի գործարար բնութագիրը:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդի գործարար բնութագիրը պարզում է՝ հիմնվելով այնպիսի տեղեկությունների վրա, ինչպիսիք են, օրինակ, հաճախորդի.
• Գործունեության բնույթը,
• Ազդեցությունը և նշանակալիությունը,
• Գործարար հարաբերությունների և միանգամյա գործարքների առկա և ակնկալվող շարժը,
• Գործունեության ծավալները և ոլորտները,
• Լիազորված անձանց և իրական շահառուների ինքնության և փոխկապակցվածության բնույթը,
• Հաճախորդի՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձ լինելու հանգամանքը: