ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 9.1.3 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 9.1.3 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- December 25, 2022
- Posted by: ՖԴԿ
No Comments
Ի՞նչ փաստաթղթերի հիման վրա պետք է կատարվի հաճախորդների նույնականացումը և ինքնության ստուգումը:
Հաճախորդների նույնականացումը և ինքնության ստուգումը կատարվում է պետական իրավասու մարմնի կողմից տրված արժանահավատ ու վավեր փաստաթղթերի և այլ տեղեկությունների հիման վրա:
Արդյո՞ք պարտադիր է նույնականացման և ինքնության ստուգման ժամանակ պարզել ֆիզիկական անձի հաշվառման հասցեն:
Ֆիզիկական անձի հաշվառման հասցեն պարզվում է դրա առկայության դեպքում:
Ի՞նչ տեղեկություններ է անհրաժեշտ ձեռք բերել տեղական ինքնակառավարման մարմինների նույնականացման նպատակով:
Տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ ձեռք բերվող տեղեկությունները պետք է առնվազն ներառեն տեղեկան ինքնակառավարման մարմնի լրիվ պաշտոնական անվանումը և երկիրը:
Հաշվետվություն տրամադրող անձինք ի՞նչ պարբերականությամբ պետք է թարմացնեն նույնականացման և ինքնության ստուգման արդյունքում ձեռք բերված տեղեկությունները:
Հաշվետվություն տրամադրող անձինք պարտավոր են հաճախորդի նույնականացման և ինքնության ստուգման արդյունքում ձեռք բերված տեղեկությունները թարմացնել ոչ պակաս, քան տարին մեկ անգամ: