Հաշվետվություն տրամադրող անձի կողմից ե՞րբ պետք է կատարվեն հաճախորդի նույնականացումը և ինքնության ստուգումը:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Հաճախորդի նույնականացում և ինքնության ստուգում պետք է իրականացվի նախքան հաճախորդի հետ գործարար հարաբերության հաստատումը կամ միանգամյա գործարքի կատարումը:
Ո՞ր դեպքերում է հնարավոր հաճախորդի հետ գործարար հարաբերություն հաստատել կամ միանգամյա գործարք կատարել նախքան նրա նույնականացումը և ինքնության ստուգումը:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Հաշվետվություն տրամադրող անձինք կարող են հաճախորդին նույնականացնել և նրա ինքնությունը ստուգել գործարար հարաբերությունը հաստատելուց կամ միանգամյա գործարքը կատարելուց հետո ողջամիտ, բայց ոչ ավել, քան 7-օրյա ժամկետում՝ պայմանով, որ ՓԼ/ԱՖ ռիսկերն արդյունավետորեն զսպված են, և որ դա անհրաժեշտ է հաճախորդի հետ բնականոն գործարար հարաբերությունները չխափանելու նպատակով: