Արդյո՞ք ըստ ներկայացնողի բաժնետոմսեր թողարկող ընկերությունը կհամարվի բարձր ռիսկի չափանիշ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքի և ՓԼ/ԱՖ կանխարգելման նվազագույն պահանջների կանոնակարգի համաձայն:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Այո, ըստ ներկայացնողի բաժնետոմսեր թողարկող ընկերությունները ՓԼ/ԱՖ կանխարգելման նվազագույն պահանջների կանոնակարգի համաձայն համարվում են բարձր ռիսկի չափանիշ:
Ի՞նչ իրավական ակտերով կարող են սահմանվել բարձր ռիսկի չափանիշները:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Բարձր ռիսկի չափանիշները կարող են սահմանվել ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքով, լիազոր մարմնի իրավական ակտերով և հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով:
Ո՞ր դեպքերում է ռիսկը գնահատվում բարձր:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Ռիսկը գնահատվում է բարձր այն դեպքերում, երբ առկա է բարձր ռիսկի թեկուզ մեկ չափանիշ, բացառությամբ, եթե կատարվել է Նվազագույն պահանջների կանոնակարգի 28-րդ կետի 1-3-րդ ենթակետերով նախատեսված ցածր ռիսկի գործարք կամ կանոնակարգի 28-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված ցածր ռիսկի գործարք, որի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հազարապատիկը: Տվյալ դեպքերում, ռիսկը համակցության մեջ գնահատվում է ցածր: