ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 7.4.7 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 7.4.7 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- December 18, 2022
- Posted by: ՖԴԿ
No Comments
ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքի համաձայն ոչ ֆինանսական հաստատությունների նկատմամբ ո՞ր դեպքերում է կիրառվում օրենքով սահմանված գաղտնիքի պահպանման պահանջը:
ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքի համաձայն ոչ ֆինանսական հաստատությունների նկատմամբ օրենքով սահմանված գաղտնիքի պահպանման պահանջը կարող է կիրառվել միայն այնպիսի տեղեկությունների դեպքում, որոնք ստացվել են հաճախորդից կամ այլ աղբյուրներից.
• Դատական, վարչական, արբիտրաժային վարույթում հաճախորդին պաշտպանելիս կամ ներկայացնելու հետ կապված օրենքով վերապահված գործունեություն իրականացնելիս,
• Իրավական խորհրդատվություն տրամադրելիս:
Վերը նշվածից որպես բացառություն սահմանվում են այն դեպքերը, երբ հաճախորդը խորհրդատվություն է ստանում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման նպատակով:
Իրավասու՞ է արդյոք աուդիտորը ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն՝ առևտրային գաղտնիք կազմող տեղեկատվություն:
Այո, Աուդիտորական գործունեության մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի դ.1) կետի համաձայն աուդիտ իրականացնող անձը պարտավոր է` ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքով նախատեսված և առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը տրամադրել այդ օրենքով սահմանված լիազոր մարմնին փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ կասկածի կամ լիազոր մարմնի հարցման հիման վրա՝ այդ օրենքով սահմանված դեպքերում և կարգով: