ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 7.4.6 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 7.4.6 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- December 18, 2022
- Posted by: ՖԴԿ
No Comments
ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքի համաձայն ոչ ֆինանսական հաստատությունների նկատմամբ ո՞ր դեպքերում է կիրառվում օրենքով սահմանված գաղտնիքի պահպանման պահանջը:
ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքի համաձայն ոչ ֆինանսական հաստատությունների նկատմամբ օրենքով սահմանված գաղտնիքի պահպանման պահանջը կարող է կիրառվել միայն այնպիսի տեղեկությունների դեպքում, որոնք ստացվել են հաճախորդից կամ այլ աղբյուրներից.
• Դատական, վարչական, արբիտրաժային վարույթում հաճախորդին պաշտպանելիս կամ ներկայացնելու հետ կապված օրենքով վերապահված գործունեություն իրականացնելիս,
• Իրավական խորհրդատվություն տրամադրելիս:
Վերը նշվածից որպես բացառություն սահմանվում են այն դեպքերը, երբ հաճախորդը խորհրդատվություն է ստանում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման նպատակով:
Իրավասու՞ է արդյոք փաստաբանը ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն՝ դրանում ներառելով փաստաբանական գաղտնիք կազմող տեղեկատվություն:
Այո, Փաստաբանության մասին ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փաստաբանը կարող է հրապարակել փաստաբանական գաղտնիքը, եթե դա անհրաժեշտ է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքով նախատեսված և փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը նախապատրաստվող փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ կասկածի կամ այդ օրենքով սահմանված լիազոր մարմնի հարցման հիման վրա այդ օրենքով սահմանված դեպքերում և կարգով լիազոր մարմնին տրամադրելու համար՝ բացառությամբ նշված օրենքով սահմանված դեպքերի: