Ի՞նչ ժամկետում են լիազոր մարմնին ներկայացվում պարտադիր տեղեկացման ենթակա հաշվետվությունները:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Պարտադիր տեղեկացման ենթակա հաշվետվությունները լրացվում և լիազոր մարմնին ներկայացվում են գործարքի կատարումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, մինչև երրորդ աշխատանքային օրվա ժամը 18:00-ն, բացառությամբ բանկերի, որոնց դեպքում հաշվետվությունը ներկայացվում է Առցանց համակարգի միջոցով գործարքը կատարելուց անմիջապես հետո, իսկ միջազգային ստացումների դեպքում հաշվետվությունը ներկայացվում է մինչև այդ գործարքը կատարելու օրվան հաջորդող աշխատանքային oրվա ժամը 12:00-ն: Առցանց համակարգով ներկայացման անհնարինության դեպքում՝ հաշվետվությունը ներկայացվում է «Սի-Բի-Էյ-Նեթ» համակարգի միջոցով մինչև այդ գործարքը կատարելու օրվան հաջորդող աշխատանքային oրվա ավարտը՝ ժամը 18:00:
Ի՞նչ ժամկետում են լիազոր մարմնին ներկայացվում կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ հաշվետվությունները:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ հաշվետվությունները լրացվում և լիազոր մարմնին ներկայացվում են կասկածելիության չափանիշն ի հայտ գալուց հետո անմիջապես, իսկ դրա անհնարինության դեպքում՝ մինչև հաջորդ օրվա ժամը 12:00-ն: