ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 7.1.1 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 7.1.1 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- December 18, 2022
- Posted by: ՖԴԿ
No Comments
Ճի՞շտ է արդյոք հետևյալ պնդումը:
Օրենքի իմաստով գործարք է համարվում միայն հաշվետվություն տրամադրող անձի և հաճախորդի կամ լիազորված անձի միջև կնքված գործարքը:
Ոչ, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքի իմաստով գործարքը հաշվետվություն տրամադրող անձի և հաճախորդի կամ լիազորված անձի միջև, ինչպես նաև հաճախորդի կամ լիազորված անձի և այլ անձի միջև գործարքն է, որը կատարվում է հաշվետվություն տրամադրող անձի միջոցով կամ հանդիսանում է հաշվետվություն տրամադրող անձի ուսումնասիրության (դիտարկման) առարկա: Գործարք կարող է համարվել նաև որոշակի գործարքի հիման վրա կամ դրա արդյունքում իրավունքներ և պարտականություններ առաջացնող, փոփոխող կամ դադարեցնող յուրաքանչյուր գործողություն:
Ո՞րն է համարվում միանգամյա գործարք:
Միանգամյա գործարք է համարվում այն գործարքը, որի արդյունքում պարբերական ծառայությունների տրամադրման պարտավորություններ չեն առաջանում և (կամ) գործարար հարաբերություն չի հաստատվում:
Արդյո՞ք միանգամյա փոխկապակցված գործարք կհամարվի միևնույն անձի կողմից 24 ժամվա ընթացքում տարբեր բնույթի գործարքներ կատարելը:
Ոչ, փոխկապակցված միանգամյա գործարքներ են համարվում միևնույն կողմի մասնակցությամբ միատեսակ բնույթի միանգամյա գործարքները, որոնք կատարվում են 24 ժամվա ընթացքում: