Ո՞ր դեպքերում լիազոր մարմինը կարող է պահանջել հաշվետվություն տրամադրող անձից իրականացնել արտաքին աուդիտ:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Լիազոր մարմինը կարող է հաշվետվություն տրամադրող անձից պահանջել իրականացնել արտաքին աուդիտ, եթե վերջինը պարբերաբար խախտում է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին օրենսդրության պահանջներ կամ ծավալում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման բարձր ռիսկի չափանիշներով բնութագրվող գործունեություն:
Լիազոր մարմնից համապատասխան հանձնարարականի ստացման դեպքում հաշվետվություն տրամադրող անձն ի՞նչ ժամկետում է պարտավոր հրավիրել արտաքին աուդիտ:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Լիազոր մարմնից արտաքին աուդիտ հրավիրելու հանձնարարականի ստացման դեպքում հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է 1-ամսյա ժամկետում հրավիրել արտաքին աուդիտ: