Արդյո՞ք ներքին դիտարկումների մարմինը կարող է կատարել գործադիր մարմնի կողմից հանձնարարված՝ ՓԼ/ԱՖ կանխարգելմանը չառնչվող այլ գործառույթներ:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Այո, եթե դրանք չեն սահմանափակում ներքին դիտարկումների մարմնի անկախությունը:
Արդյո՞ք ներքին դիտարկումների մարմինը պարտավոր է խորհրդատվություն տրամադրել սպասարկման աշխատակցին հաճախորդի պատշաճ ուսումնասիրության առնչությամբ:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Այո, քանի որ ներքին դիտարկումների մարմնի պարտականությունների մեջ մտնում է նաև ՓԼ/ԱՖ կանխարգելման ոլորտում իրավասու այլ աշխատակիցներին օժանդակելը և խորհրդատվություն տրամադրելը ՓԼ/ԱՖ կանխարգելման հետ կապված գործառույթների իրականացման հարցում:
Բանկերում ո՞ր մարմնին պետք է ներկայացվեն ներքին դիտարկումների մարմնի ուսումնասիրության արդյունքները:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Ներքին դիտարկումների մարմնի ուսումնասիրության արդյունքները բանկերում պետք է ներկայացվեն խորհրդին: