Ֆինանսական հաստատություն հանդիսացող հաշվետվություն տրամադրող անձի կողմից ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում ինչպիսի՞ պատասխանատվության միջոցներ են կիրառվում։
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Ֆինանսական հաստատություն հանդիսացող հաշվետվություն տրամադրող անձի կողմից ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կիրառվում են տվյալ տեսակի ֆինանսական հաստատության գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ։
Ինչպե՞ս է կարգավորված ֆինանսական հաստատությունների գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ պատասխանատվության միջոցներ սահմանված չլինելու դեպքում պատասխանատվության ենթարկելու հարցը։
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Ֆինանսական հաստատությունների գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ պատասխանատվության միջոցներ սահմանված չլինելու դեպքում կիրառվում են իրավաբանական անձ հանդիuացող ոչ ֆինանuական հաuտատությունների կամ անձանց համար նախատեսված պատասխանատվության միջոցները: