ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 2.1․2 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 2.1․2 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- December 17, 2022
- Posted by: ՖԴԿ
No Comments
Ո՞րն է Հայաստանի Հանրապետության ֆինանսական հետախուզության մարմինը։
Հայաստանի Հանրապետության ֆինանսական հետախուզության մարմինը ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնն է:
Ո՞ր միջազգային փաստաթղթերով են սահմանված ՖՀՄ-երի ստեղծման իրավական հիմքերը, հիմնական գործառույթները և գործունեության սկզբունքները։
ՖՀՄ-երի ստեղծման իրավական հիմքերը, հիմնական գործառույթները և գործունեության սկզբունքները սահմանվում են հետևյալ միջազգային փաստաթղթերով.
• Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ ՄԱԿ-ի 2000թ. Կոնվենցիա (Պալերմոյի կոնվենցիա),
• Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի 2003թ. կոնվենցիա,
• Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի 2005թ. Կոնվենցիա (Վարշավայի կոնվենցիա),
• ՖԱԹՖ-ի 40 Հանձնարարականներ,
• Էգմոնտ խմբի փաստաթղթեր:
Ո՞րոնք են ՖԴԿ-ի՝ որպես ֆինանսական հետախուզության մարմնի հիմնական գործառույթները։
ՖԴԿ-ի՝ որպես ֆինանսական հետախուզության մարմնի հիմնական գործառույթներն են տեղեկատվության ստացումը, վերլուծությունը և վերլուծության արդյունքների տրամադրումը ինչպես ներպետական, այնպես էլ միջպետական մակարդակով:
Ու՞մ կողմից են ընդունվում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքով սահմանված իրավական ակտերը, այդ թվում` իրավական ակտերի կիրառության ընթացակարգերը պարզաբանող ուղեցույցները։
ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքով սահմանված իրավական ակտերը, այդ թվում` իրավական ակտերի կիրառության ընթացակարգերը պարզաբանող ուղեցույցներն ընդունվում են ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի և ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կողմից:
Ու՞մ կողմից են կիրառվում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցները վերահսկող մարմին չունեցող հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ:
ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցները վերահսկող մարմին չունեցող հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ կիրառվում են ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից: