Ո՞րն է Հայաստանի Հանրապետության ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգում լիազոր մարմինը։
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Հայաստանի Հանրապետության ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգում լիազոր մարմինը ՀՀ կենտրոնական բանկն է:
ՀՀ կենտրոնական բանկի ո՞ր ստորաբաժանումն է իրականացնում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգում ՀՀ կենտրոնական բանկին՝ որպես լիազոր մարմնի վերապահված իրավասությունները:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգում ՀՀ կենտրոնական բանկին՝ որպես լիազոր մարմնի վերապահված իրավասություններն իրականացնում է ՖԴԿ-ն:
Ու՞մ կողմից են հաստատվում ՖԴԿ կանոնադրությունը, գործունեության ծրագիրը, բյուջեն, ինչպես նաև աշխատանքի են նշանակվում և աշխատանքից ազատվում են ՖԴԿ ղեկավարն ու աշխատակիցները:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
ՖԴԿ կանոնադրությունը, գործունեության ծրագիրը և բյուջեն հաստատում, ինչպես նաև ՖԴԿ ղեկավարին ու աշխատակիցներին աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը: