Ինչու՞ է կարևոր, որ ՈԱԿ-ները չզրկվեն ֆինանսական համակարգի ծառայություններից օգտվելու հնարավորությունից։
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
ՈԱԿ-ների կողմից իրենց գործարքները, այդ թվում՝ օտարերկրյա գործընկերների հետ կատարվող գործարքները, կարգավորված ֆինանսական հաստատությունների միջոցով կատարելը բարձրացնում է ոլորտի թափանցիկությունը և թույլ է տալիս պետական մարմիններին ունենալ բավարար տեղեկություններ անհրաժեշտության դեպքում հետաքննություն իրականացնելու համար։
Ո՞ր պետական մարմինն է իրականացնում վերահսկողություն ՀՀ տարածքում գրանցված հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների նկատմամբ:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Պետական եկամուտների կոմիտեն: