Սառեցումը գույքի փաստացի և/կամ իրավաբանական շարժի արգելքն է՝ անորոշ ժամկետով, որը ներառում է այդ գույքի ուղղակի կամ անուղղակի տիրապետման, օգտագործման կամ տնօրինման արգելքը, ինչպես նաև որևէ գործարար հարաբերության (ներառյալ՝ ֆինանսական ծառայությունների) կամ միանգամյա գործարքների հաստատման կամ իրականացման արգելքը:
Ի՞նչ եղանակներով են իրականացվում համադրումները ցանկերում ներառված անձանց նույնականացման տվյալների հետ։
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Ցանկերում ներառված անձանց նույնականացման տվյալների հետ համադրումները կարող են իրականացվել ցանկացած եղանակով, այդ թվում՝ լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում տեղադրված որոնման գործիքի միջոցով կամ լիազոր մարմնի կողմից մշակված համեմատական ալգորիթմի ավտոմատ ծրագրային համակարգով: