ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 13.3.1 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 13.3.1 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- January 28, 2023
- Posted by: ՖԴԿ
No Comments
Ի՞նչ է գույքը։
Գույք են համարվում ցանկացած տեսակի նյութական բարիքները, քաղաքացիական իրավունքի շարժական կամ անշարժ օբյեկտները, ներառյալ` ֆինանսական (դրամական) միջոցները, վճարային գործիքները, արժեթղթերը և գույքային իրավունքները, գույքային իրավունքները կամ շահերը հավաստող փաստաթղթերը կամ այլ միջոցները, գույքից ստացված կամ դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսները, շահութաբաժինները կամ այլ եկամուտները, ինչպես նաև հարակից և արտոնագրային իրավունքները:
Ո՞ր գույքն է ենթակա սառեցման:
Սառեցման ենթակա է այն գույքը, որը.
ա) Պատկանում է ցանկերում (ՄԱԿ ԱԽ և լիազոր մարմնի) ներառված անձանց կամ կազմակերպություններին կամ վերահսկվում է նրանց կողմից, անկախ նրանից, թե արդյոք գույքը առնչվում է որոշակի ահաբեկչական գործողության, ծրագրի կամ սպառնալիքի հետ,
բ) Ամբողջությամբ կամ համատեղ կարգով, ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է ցանկերում ներառված անձանց կամ կազմակերպություններին կամ վերահսկվում է նրանց կողմից,
գ) Ստացվել կամ ձևավորվել է ցանկերում ներառված անձանց կամ կազմակերպություններին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող կամ նրանց կողմից վերահսկվող գույքից, ինչպես նաև
դ) Պատկանում է ցանկերում ներառված անձանց կամ կազմակերպությունների անունից կամ ցուցումով գործող անձանց և կազմակերպություններին: