ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 13.2.2 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 13.2.2 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- January 28, 2023
- Posted by: ՖԴԿ
No Comments
Լիազոր մարմնի կողմից հրապարակված ցանկում ներառված անձը ե՞րբ իրավունք ունի դիմելու լիազոր մարմնին՝ իրեն ցանկից հանելու համար։
Ցանկում ներառված անձն իրավունք ունի դիմել լիազոր մարմնին՝ իրեն ցանկից հանելու համար, եթե կարծում է, որ չի համապատասխանում կամ այլևս չի համապատասխանում ցանկում ներառելու չափանիշներին:
Ե՞րբ է ցանկերից հանելու վերաբերյալ դիմումը համարվում ոչ ամբողջական կամ թերի։
Ցանկերից հանելու վերաբերյալ դիմումը համարվում է ոչ ամբողջական կամ թերի, եթե չի պարունակում դիմումատուին վերաբերող բոլոր տեղեկությունները:
Ի՞նչ ժամկետում է լիազոր մարմինը քննարկում ցանկերից հանելու վերաբերյալ դիմումը։
Ցանկերից հանելու վերաբերյալ դիմումը ստանալուց հետո լիազոր մարմինն այն քննարկում է մեկամսյա ժամկետում։ Մեկամսյա ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավել, քան մեկ ամսով, եթե, լրացուցիչ տեղեկությունների ձեռք բերման անհրաժեշտությունից ելնելով, լիազոր մարմինը հարցում(ներ) է կատարում օտարերկրյա իրավասու մարմիններին:
Ի՞նչ քայլեր է ձեռնարկում լիազոր մարմինը ցանկերից հանելու վերաբերյալ դիմումը բավարարելու դեպքում։
Ցանկերից հանելու վերաբերյալ դիմումը բավարարելու դեպքում, այն բավարարելու օրվանից երկօրյա ժամկետում լիազոր մարմինը դիմումը ներկայացրած անձին հանում է ցանկերից և այդ մասին տեղեկություն է հրապարակում լիազոր մարմնի պաշտոնական կայքում: