ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 13.2.1 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 13.2.1 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- January 28, 2023
- Posted by: ՖԴԿ
No Comments
Լիազոր մարմնի կողմից հրապարակվող ցանկերում անձին ներառելու համար ինչպիսի՞ չափանիշների առկայությունն է անհրաժեշտ։
Լիազոր մարմնի կողմից հրապարակվող ցանկերում անձին ներառելու համար անձը պետք է համապատասխանի ՄԱԿ ԱԽ 1373 բանաձևով և դրա համաձայն հրապարակված բանաձևերով կամ լիազոր մարմնի կողմից սահմանված` ցանկերում ներառման չափանիշներին, այդ թվում, եթե.
• Անձը որևէ կերպ կատարում կամ փորձում է կատարել ահաբեկչական գործողություններ, կամ մասնակցում կամ նպաստում է ահաբեկչական գործողությունների կատարմանը.
• Իրավաբանական անձն ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է 1-ին կետի ներքո ցուցակված որևէ անձի, կամ վերահսկվում է վերջինի կողմից, կամ
• Անձը գործում է 1-ին կետի ներքո ցուցակված որևէ անձի անունից կամ ցուցումով:
Որո՞նք են այն հիմքերը, որոնց առկայության դեպքում անձը ներառվում է լիազոր մարմնի ցանկերում, ինչպես նաև առաջարկ է ներկայացվում ՄԱԿ-ի ցանկերում ներառելու համար։
Անձին լիազոր մարմնի ցանկերում ներառելու, ինչպես նաև ՄԱԿ-ի ցանկերում ներառելու առաջարկ ներկայացնելու հիմքերն են.
• Ահաբեկչության կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ ներգրավվածության համար՝ իրավաբանական անձի լուծարման կամ գործունեության արգելքի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայությունը,
• Ֆիզիկական անձի նկատմամբ ահաբեկչության կամ ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանքով՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությունը,
• Ահաբեկչության կամ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում ներգրավված միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված կիրառելի ցանկերում ներգրավված լինելու հանգամանքը,
• Առաջին երկու կետերի առնչությամբ այլ երկրի օրինական ուժի մեջ մտած՝ Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչվող վճռի կամ դատավճռի առկայությունը,
• Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիմնարար սկզբունքներին չհակասող այլ հիմքեր:
Անձին ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերում ներառելու համար ո՞ր մարմինն է դիմում ՄԱԿ ԱԽ համապատասխան հանձնաժողովին։
Անձին ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերում ներառելու համար ՄԱԿ ԱԽ համապատասխան հանձնաժողովին սահմանված կարգով դիմում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ լիազոր մարմնի՝ սեփական նախաձեռնությամբ կամ օտարերկրյա իրավասու մարմինների խնդրանքի հիման վրա միջնորդության դեպքում։
Լիազոր մարմնի կողմից հրապարակվող ցանկերում ներառվելու դեպքում ծանուցմամբ ինչի՞ մասին է տեղեկացվում այդ անձը։
Լիազոր մարմնի կողմից հրապարակվող ցանկերում ներառվելու դեպքում այդ անձը ծանուցմամբ տեղեկացվում է.
1. Ցանկում ներառելու հիմնավորումների մասին,
2. Ցանկում ներառված անձի իրավունքների, այդ թվում.
ա) Լիազոր մարմնի ցանկերից հանելու ընթացակարգերի մասին.
բ) Սառեցված գույքի հաշվին վճարումներ կատարելու ընթացակարգերի մասին: