Տիպաբանությունը լիազոր մարմնի իրավական ակտերով, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով սահմանված՝ փողերի լվացմանը կամ ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գործողությունների և (կամ) քայլերի տրամաբանությունն ու հաջորդականությունը նկարագրող հնարավոր սխեմա է:
Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի հաշվետվություն տրամադրող անձը, եթե դիտարկվող իրավիճակը ամբողջությամբ կամ մասնակիորեն համապատասխանում է որևէ տիպաբանությամբ ներկայացված սխեմաներին:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Դիտարկվող իրավիճակը ամբողջությամբ կամ մասնակիորեն որևէ տիպաբանությամբ ներկայացված սխեմաներին համապատասխանելու դեպքում հաշվետվություն տրամադրող անձը պետք է դիտարկի գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու և այդ մասին ԿԳՀ տրամադրելու հարցը: