ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 1.3.2 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 1.3.2 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- December 17, 2022
- Posted by: ՖԴԿ
No Comments
Ո՞ր մարմիններն են կազմում ՀՀ-ում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգը.
ՀՀ-ում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգը կազմում են
• Հաշվետվություն տրամադրող անձինք
• Լիազոր մարմինը (ՖԴԿ)
• Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները
• Վարույթի հանրային մասնակիցները
• Վերահսկողություն իրականացնող մարմինները
ՀՀ կենտրոնական բանկի ո՞ր ստորաբաժանումն է իրականացնում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգում ՀՀ կենտրոնական բանկին՝ որպես լիազոր մարմնի վերապահված իրավասությունները:
ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգում ՀՀ կենտրոնական բանկին՝ որպես լիազոր մարմնի վերապահված իրավասություններն իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնը:
Ի՞նչ տեսակի ՖՀՄ-ներ գոյություն ունեն:
Գոյություն ունեն հետևյալ տեսակի ՖՀՄ-ներ.
• Վարչական,
• Իրավապահ,
• Դատական,
• Հիբրիդային:
ՖԴԿ-ն ի՞նչ տեսակի ՖՀՄ է և ինչու՞:
ՖԴԿ-ն վարչական ՖՀՄ է, քանի որ գտնվում է ՀՀ կենտրոնական բանկի կազմում:
Որո՞նք են Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով մշտապես գործող հանձնաժողովի խնդիրները:
1. Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով մշտապես գործող հանձնաժողովի խնդիրները են:ՀՀ-ում փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման ռիսկերի բացահայտմանն ու գնահատմանն ուղղված գործողությունների համակարգումը, ինչպես նաև դրանց արդյունքների արդիականության ապահովումը,
2. ՀՀ-ում փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման ռիսկերի գնահատման արդյունքներն արտացոլող միասնական պետական քաղաքականության մշակումը,
3. Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ներպետական և միջազգային համագործակցության համակարգումը,
ՀՀ-ում փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի արդյունավետ համակարգի կատարելագործմանն ուղղված և ՀՀ վարչապետի 17.01.2019թ. Հանձնաժողով ստեղծելու մասին թիվ 45-Ա որոշմանը չհակասող այլ խնդիրների իրագործումը