ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 13.3.5 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 13.3.5 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- January 28, 2023
- Posted by: ՖԴԿ
No Comments
Ցանկերում ներառված անձինք ե՞րբ իրավունք ունեն լիազոր մարմնից հասանելիություն պահանջել սառեցված գույքին։
Ցանկերում ներառված անձինք լիազոր մարմնից սառեցված գույքին հասանելիություն պահանջելու իրավունք ունեն, երբ դա անհրաժեշտ է հիմնական կարիքների, որոշակի տեսակի վճարումների, ծախսերի ու սպասարկման վճարների կամ չնախատեսված ծախսերի կատարման համար, որոնք թվին են պատկանում.
• Անհրաժեշտ հիմնական կարիքների ծախսերը, ներառյալ՝ սննդի, վարձակալության, հիփոթեքի, դեղորայքի և բուժման, հարկերի, ապահովագրավճարների, կոմունալ ծառայությունների դիմաց վճարումների, ինչպես նաև մասնագիտական, այդ թվում՝ իրավաբանական ծառայությունների դիմաց բացառապես ողջամիտ վճարների, սառեցված գույքի պահպանման և սպասարկման հետ կապված ծախսերը,
• Անհրաժեշտ չնախատեսված ծախսերը:
ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ցանկերում ներառված անձանց սառեցված գույքի հաշվին դեղորայքի և բուժման հետ կապված ծախսերի դիմաց վճարումները ե՞րբ կարող են կատարվել։
ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ցանկերում ներառված անձանց սառեցված գույքի հաշվին դեղորայքի և բուժման հետ կապված ծախսերի դիմաց վճարումները նրանց հաշիվներից կատարվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ՄԱԿ ԱԽ համապատասխան հանձնաժողովին ուղարկված ծանուցման ստացման օրվանից ՄԱԿ ԱԽ-ի կողմից սահմանված ժամկետում մերժում չստանալու դեպքում: