ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Ֆինանսական դիտարկումների կենտրոնը (ՖԴԿ) ստեղծվել է 2005 թվականին` որպես Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի առանձնացված ստորաբաժանում: Այն վարչական տիպի ֆինանսական հետախուզության ազգային մարմին է, որը հանդես է գալիս որպես միջնորդ հաշվետու անձանց և իրավապահ մարմինների միջև: ՖԴԿ-ի առաքելությունը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարն է:

ՖԴԿ-ի հիմնական գործառույթը ՓԼ/ԱՖ դեմ պայքարի նպատակով տեղեկությունների հավաքագրումը, վերլուծությունը և փոխանակումն է: Հարկ է նշել, որ ՖԴԿ-ն նաև ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը մի շարք միջազգային կազմակերպություններում և կառույցներում` ակտիվորեն մասնակցելով ՓԼ/ԱՖ դեմ պայքարի միջազգային նախաձեռնություններին:

ՓԼ/ԱՖ դեմ պայքարի գործունեության ուղղություններն ու նպատակները սահմանված են «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ազգային ռազմավարությամբ»:

ՖԴԿ-ի լիազորությունները սահմանված են «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով, իսկ կազմակերպական կառուցվածքն ու գործառույթները սահմանված են ՖԴԿ-ի կանոնադրությամբ:

Կազմակերպական կառուցվածք

FMC_structure-arm

Հաշվետու անձինք

  • Բանկեր

 

 

  • Նոտարներ
  • Թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, արվեստի գործերի դիլերներ և սակարկությունների կազմակերպիչներ
  • Շահումով խաղ` ​ներառյալ ինտերնետ շահումով խաղ  կազմակերպող անձինք և խաղատներ
  • Վիճակախաղ կազմակերպող անձինք
  • Իրավաբանական անձանց գրանցող պետական մարմին