Գույքի սառեցումը վերացվում է.
• Ահաբեկչության հետ կապված անձին ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերով կամ դրանց համաձայն կամ լիազոր մարմնի հրապարակած ցանկերից հանելու դեպքում.
• Գույքը սխալմամբ սառեցված լինելու դեպքում՝ վերլուծության արդյունքում, որը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով.
ա. Լիազոր մարմնի նախաձեռնությամբ,
բ. Ցուցակված անձի դիմումի հիման վրա.
• Քննիչի կողմից գույքի արգելադրման դեպքում:
Ահաբեկչության հետ կապված անձին ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերով կամ դրանց համաձայն կամ լիազոր մարմնի հրապարակած ցանկերից հանելու դեպքում ի՞նչ միջոցառումներ է իրականացնում լիազոր մարմինը։
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Ահաբեկչության հետ կապված անձին ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերով կամ դրանց համաձայն կամ լիազոր մարմնի հրապարակած ցանկերից հանելու դեպքում լիազոր մարմինն այդ մասին տեղեկանալու օրվանից 2-օրյա ժամկետում վերացնում է գույքի սառեցումը, որի մասին 3-օրյա ժամկետում ծանուցում է սառեցումն իրականացրած անձին կամ մարմնին: