ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԳԼՈՒԽ 12.2 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԳԼՈՒԽ 12.2 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- January 28, 2023
- Posted by: ՖԴԿ
No Comments
Գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման մերժելը կամ դադարեցնելը հաշվետվություն տրամադրող անձի իրավու՞նքն է, թե պարտականությունը:
Գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման մերժելը կամ դադարեցնելը հաշվետվություն տրամադրող անձի պարտականությունն է:
Ո՞ր դեպքերում է հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր մերժել կամ դադարեցնել գործարքը կամ գործարար հարաբերությունը:
Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է մերժել գործարքի կատարումը կամ գործարար հարաբերության հաստատումը, երբ.
• Հնարավոր չէ իրականացնել հաճախորդի պատշաճ ուսումնասիրության հետ կապված պարտականությունները, կամ
• Առկա է գործարքի կատարումը կամ գործարար հարաբերության հաստատումը մերժելու մասին լիազոր մարմնի հանձնարարականը
Գործարքի կատարումը կամ գործարար հարաբերության հաստատումը մերժելիս կամ հաստատված գործարար հարաբերությունը դադարեցնելիս հաշվետվություն տրամադրող անձը պարտավո՞ր է արդյոք միաժամանակ ԿԳՀ ներկայացնել լիազոր մարմնին:
Ոչ, գործարքի կատարումը կամ գործարար հարաբերության հաստատումը մերժելիս կամ հաստատված գործարար հարաբերությունը դադարեցնելիս հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է միաժամանակ դիտարկել տվյալ գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու հարցը: