Ի՞նչ է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշը:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշը լիազոր մարմնի իրավական ակտերով, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով սահմանված՝ ՓԼ/ԱՖ հնարավորության մասին վկայող իրավիճակը կամ ազդակն է:
Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի հաշվետվություն տրամադրող անձը կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշի առկայության դեպքում:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշի առկայության դեպքում հաշվետվություն տրամադրող անձը պետք է դիտարկի գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու և այդ մասին ԿԳՀ տրամադրելու հարցը: