Որո՞նք են գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու գործընթաց սկսելու համար հիմք ծառայող ներքին ազդակները:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու գործընթաց սկսելու համար հիմք ծառայող ներքին ազդակ են համարվում հաշվետվություն տրամադրող անձի հետևյալ ստորաբաժանումների կամ աշխատակիցների կողմից փոխանցված ազդակները.
• Հաճախորդներին սպասարկող ստորաբաժանումների աշխատակիցներ,
• Բանկի կառավարման մարմիններ,
• Ներքին աուդիտի ստորաբաժանում,
• ՓԼ/ԱՖ կանխարգելման ոլորտում իրավասու այլ աշխատակիցներ:
Որո՞նք են գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու գործընթաց սկսելու համար հիմք ծառայող արտաքին ազդակները:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու գործընթաց սկսելու համար հիմք ծառայող արտաքին ազդակ են համարվում այն ազդակները, որոնք ստացվել են՝
• Լիազոր մարմնից,
• Իրավասու մարմիններից (օրինակ՝ վերահսկող մարմիններ, իրավապահ մարմիններ),
• Այլ հաշվետվություն տրամադրող անձանցից,
• Օտարերկրյա գործընկերներից,
• Տեղեկատվության սահմանափակ մատչելիությամբ և հանրամատչելի աղբյուրներից: