ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԳԼՈՒԽ 11.2 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԳԼՈՒԽ 11.2 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- January 28, 2023
- Posted by: ՖԴԿ
No Comments
Որո՞նք են գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու գործընթացը սկսելու հիմքերը:
Գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու գործընթացը սկսելու հիմքերն են՝
• Ներքին ազդակները,
• Արտաքին ազդակները,
• Ներքին դիտարկումների մարմնի նախաձեռնությունը:
Ո՞ր դեպքերում է ներքին դիտարկումների մարմինը սկսում գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու գործընթաց:
Ներքին դիտարկումների մարմինը գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու գործընթաց սկսում է, եթե.
• Առկա է հնարավոր համընկնում հաճախորդի կամ գործարքի մյուս կողմի տվյալների և ահաբեկչության հետ կապված անձանց կամ լիազոր մարմնի հանձնարարականներում նշված այլ անձանց նույնականացման տվյալների միջև.
• Դիտարկվող իրավիճակը ամբողջությամբ կամ մասամբ համապատասխանում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշներին կամ տիպաբանություններին.
• Կնքված կամ առաջարկվող գործարքի կամ գործարար հարաբերության կատարման տրամաբանությունը, շարժը (դինամիկան) կամ այլ հանգամանքներ հիմք են տալիս ենթադրելու, որ այն կարող է իրականացվել ՓԼ/ԱՖ նպատակով.
• Առկա են ներքին իրավական ակտերով սահմանված՝ գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիության մասին վկայող այլ հանգամանքներ:
Ճի՞շտ է արդյոք պնդումը. մինչև ԿԳՀ-ի տրամադրումը ՆԴՄ պարտավոր է այդ մասին տեղեկացնել հաշվետվություն տրամադրող անձի գործադիր մարմնին և խորհրդին:
Պնդումը սխալ է: ՆԴՄ-ն կարող է գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու մասին տեղեկացնել հաշվետվություն տրամադրող անձի գործադիր մարմնին և խորհրդին, եթե դա նախատեսված է ներքին իրավական ակտերով, սակայն դա կարող է կատարվել միայն լիազոր մարմնին ԿԳՀ տրամադրելուց հետո: