ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԳԼՈՒԽ 11.1 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԳԼՈՒԽ 11.1 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- January 28, 2023
- Posted by: ՖԴԿ
No Comments
Ո՞ր դեպքերում է հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր դիտարկել գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու և այդ մասին ԿԳՀ ներկայացնելու հարցը:
Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է դիտարկել գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու և այդ մասին հաշվետվություն ներկայացնելու հարցը, երբ.
• Դիտարկվող իրավիճակը ամբողջությամբ կամ մասամբ համապատասխանում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշներին կամ տիպաբանություններին, կամ
• Գործարքի կամ գործարար հարաբերության կատարման տրամաբանությունը, շարժը (դինամիկան) կամ այլ հանգամանքներ հիմք են տալիս ենթադրելու, որ այն կարող է իրականացվել ՓԼ/ԱՖ նպատակով, կամ
• Հնարավոր չէ իրականացնել հաճախորդի պատշաճ ուսումնասիրության հետ կապված պարտականությունները, կամ
• Հաշվետվություն տրամադրող անձը լիազոր մարմնից ստացել է գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժման կամ դադարեցման հանձնարարական, կամ
• Դրամական փոխանցում իրականացնող ֆինանսական հաստատությունը մերժել է.
o 400 հազար ՀՀ դրամին հավասար կամ դրան գերազանցող գումարով անդրսահմանային դրամական փոխանցման որևէ պահանջ, որի կապակցությամբ բացակայում են փոխանցում կատարողի և փոխանցումն ստացողի անունը, ազգանունը կամ անվանումը, հաշիվների համարները, ինչպես նաև փոխանցում կատարողի անձը հաuտատող փաuտաթղթի տվյալները (իրավաբանական անձի դեպքում՝ անհատականացման համարը), կամ
o 400 հազար ՀՀ դրամը չգերազանցող անդրսահմանային դրամական փոխանցման որևէ պահանջ, որի կապակցությամբ բացակայում են փոխանցում կատարողի և փոխանցումն ստացողի անունը, ազգանունը կամ անվանումը և հաշիվների համարները:
Արդյո՞ք կասկածելի գործարքների մասին հաշվետվությունները ներկայացվում են օրենքով նախատեսված սահմանաչափը գերազանցող գործարքների կապակցությամբ:
Ոչ, կասկածելի գործարքների մասին հաշվետվությունները ներկայացվում են անկախ գործարքի գումարի չափից, բացառությամբ թանկարժեք քարերի և մետաղերի դիլերների դեպքում, որոնց համար կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն տրամադրելու պարտականություն առաջանում է միայն 5 միլիոն ՀՀ դրամը գերազանցող կանխիկ գործարքների դեպքում
Ո՞ր դեպքերում է հաշվետվություն տրամադրող անձն իրավասու հաճախորդին տեղեկացնել վերջինի վերաբերյալ լիազոր մարմնին ԿԳՀ տրամադրելու մասին:
Այդպիսի դեպքեր չկան, քանի որ կասկածների բացահայտումն արգելված է օրենքով: Ըստ այդմ, հաշվետվություն տրամադրող անձն իրավասու չէ հաճախորդին կամ ցանկացած այլ անձի տեղեկացնել լիազոր մարմնին ԿԳՀ կամ այլ տեղեկություն տրամադրելու մասին:
Ի՞նչ ժամկետում է հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր ներկայացնել ԿԳՀ:
ԿԳՀ-ն պետք է ներկայացվի դրա տրամադրման պարտավորությունը ծագելու դեպքում` նույն աշխատանքային oրվա ընթացքում, իuկ դրա անհնարինության դեպքում` մինչև հաջորդ աշխատանքային oրվա ժամը 12:00-ը: