Ի՞նչ տեղեկություններ են պարտավոր ձեռք բերել և պահպանել դրամական փոխանցում ուղարկող ֆինանսական հաստատությունները:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Դրամական փոխանցում ուղարկող ֆինանuական հաuտատությունները պարտավոր են ձեռք բերել և պահպանել հետևյալ տեղեկությունները.
1) Փոխանցում կատարողի և փոխանցում ստացողի անունը, ազգանունը կամ անվանումը.
2) Փոխանցում կատարողի և փոխանցում ստացողի հաշիվների համարները (բացակայության դեպքում` փոխանցումն ուղեկցող եզակի հղման համարը).
3) Փոխանցում կատարողի անձը հաuտատող փաuտաթղթի տվյալները, կամ հասցեն, կամ ծննդյան ամսաթիվը և վայրը՝ ֆիզիկական անձի համար, կամ անհատականացման համարը (պետական գրանցման, հաշվառման համարը և այլն) կամ գտնվելու վայրի հասցեն՝ իրավաբանական անձի համար:
Արդյո՞ք փոխանցվող գումարի չափը նշանակություն ունի օրենքով սահմանված՝ փոխանցում կատարողի և փոխանցում ստացողի վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում դրամական փոխանցման պահանջը մերժելու հարցում:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Այո, փոխանցում կատարողի և փոխանցում ստացողի վերաբերյալ որոշակի տեղեկությունների բացակայության դեպքում ֆինանսական հաստատությունը պարտավոր է մերժել 400 հազար դրամին հավասար կամ այն գերազանցող անդրսահմանային դրամական փոխանցման ցանկացած պահանջ: