Արդյո՞ք ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրության տեսանկյունից ՀՀ Նախագահը, կառավարության ղեկավարը և անդամները սահմանվում են որպես քաղաքական ազդեցություն ունեցող անձ:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Այո, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրության տեսանկյունից որպես քաղաքական ազդեցություն ունեցող սահմանվում են նաև ՀՀ Նախագահը, կառավարության ղեկավարները և անդամները:
Ի լրումն ՓԼ/ԱՖ բարձր ռիսկային գործարքների և գործարար հարաբերությունների դեպքում իրականացվող՝ հաճախորդի հավելյալ ուսումնասիրության միջոցառումների, ի՞նչ լրացուցիչ պահանջ է սահմանվում ՔԱՈՒԱ-ների պարագայում:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Ի լրումն ՓԼ/ԱՖ բարձր ռիսկային գործարքների և գործարար հարաբերությունների դեպքում իրականացվող՝ հաճախորդի հավելյալ ուսումնասիրության միջոցառումների, ՔԱՈՒԱ-ների պարագայում սահմանվում է ընթացիկ հավելյալ դիտարկում իրականացնելու լրացուցիչ պահանջ: