Առանց առերես շփման գործարար հարաբերություններին առնչվող բարձր ռիսկը զսպելու նպատակով ի՞նչ միջոցառումներ պետք է ձեռնարկվեն ֆինանսական հաստատության կողմից:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Առանց առերես շփման գործարար հարաբերություններին առնչվող բարձր ռիսկը զսպելու նպատակով ֆինանսական հաստատությունը պետք է.
• Սահմանի և կիրառի դրանց կառավարման քաղաքականություն և ընթացակարգեր,
• Պահանջի առաջին վճարումն իրականացնել օրենքով սահմանված պահանջներին բավարարող ֆինանսական հաստատությունում հաճախորդի անվամբ բացված հաշվով:
Արդյո՞ք հաշվետվություն տրամադրող անձի կողմից առանց առերես շփման հարաբերությունները կարող են գնահատվել միջին ռիսկ
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Այո, հաշվետվություն տրամադրող անձը առանց առերես շփման գործարար հարաբերությունները կարող է գնահատել միջին ռիսկ՝ հաշվի առնելով Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված կարգով փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր և առկա ռիսկերի բացահայտման և գնահատման արդյունքները, եթե համապարփակ և փաստաթղթավորված վերլուծության արդյունքում հանգում է հիմնավոր եզրակացության, որ այդ ռիսկերը արդյունավետորեն կառավարվում են և զսպված են