Ի՞նչ հաջորդականության սկզբունք պետք է կիրառի հաշվետվություն տրամադրող անձը իրավաբանական անձի իրական շահառուին պարզելու համար:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Իրավաբանական անձ հաճախորդների դեպքում հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդի իրական շահառուին պարզելիս պետք է կիառի հետևյալ հաջորդականության սկզբունքը. իրավաբանական անձի իրական շահառու դիտի այն ֆիզիական անձին, ով՝ ա. ուղղակի կամ անուղղակի տիրապետում է տվյալ իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 և ավելի տոկոսին կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 20 և ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում,բ. տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով, գ. հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ այն դեպքում, երբ առկա չէ սույն կետի «ա» և «բ» ենթակետերի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ.
Արդյո՞ք իրավաբանական անձը կարող է հանդիսանալ գործարքի իրական շահառու:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Ոչ, քանի որ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ իրական շահառուն ֆիզիկական անձ է: