Ի՞նչ գործողություններ պետք է իրականացնի հաշվետվություն տրամադրող անձն այն դեպքերում, երբ հաճախորդի անունից հանդես է գալիս նրա լիազորված անձը:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Լիազորված անձի առկայության դեպքում հաշվետվություն տրամադրող անձը պետք է նույնականացնի նրան, ստուգի ինքնությունը և հաճախորդի անունից հանդես գալու լիազորությունը:
Արդյո՞ք անձի բանավոր հայտարարությունն առ այն, որ ինքը հաճախորդի լիազորված անձն է, բավարար է նրան որպես լիազորված անձ դիտարկելու և գործարքը կատարելու համար:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Ոչ, լիազորված անձի՝ հաճախորդի անունից հանդես գալու իրավասությունը պետք է հավաստված լինի համապատասխան լիազորագրով կամ օրենքով սահմանված այլ հիմքով: