ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 9.1.5 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 9.1.5 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- December 25, 2022
- Posted by: ՖԴԿ
No Comments
Ի՞նչ նպատակով է իրականացվում գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրությունը:
Գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրությունն իրականացվում է հաճախորդի, նրա գործարար բնութագրի և ռիuկայնության վերաբերյալ առկա տեղեկությունների հավաստիության, այդ տեղեկությունների հետ հաճախորդի գործունեության համադրելիության, իuկ անհրաժեշտության դեպքում` նաև հաճախորդի եկամուտների և ունեցվածքի աղբյուրի իuկության հարցում հավաստիանալու նպատակով:
Կախված հաճախորդի բարձր, միջին կամ ցածր ռիսկային լինելու հանգամանքից, արդյո՞ք տարբերվում է ընթացիկ պատշաճ ուսումնասիրության շրջանակում ձեռնարկվող միջոցառումների խորության աստիճանը:
Այո, օրինակ, եթե միջին (ստանդարտ) ռիսկի դեպքում հաշվետվություն տրամադրող անձը համադրում է միավոր ժամանակահատվածում կատարված գործարքներով շրջանառվող միջոցների աղբյուրները, շարժը, ծավալները, ապա՝ բարձր ռիսկի դեպքում այդ համադրումը կատարում է հնարավորին երկար միավոր ժամանակահատվածի կամ մի քանի միավոր ժամանակահատվածների համար, իսկ ցածր ռիսկի դեպքում համադրում կատարում է միայն այն դեպքում, եթե միավոր ժամանակահատվածում կատարվող գործարքներով շրջանառող միջոցները գերազանցում են հաճախորդի գործարար բնութագրի տեսանկյունից ողջամիտ գումարային սահմանաչափը: